Էսթետիկ բժշկություն
Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատերի համար այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է:
Երբ դիմել բլեֆարոպլաստիկայի
Աչքերը մատնում են իրական տարիքը, այդ պատճառով վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել արտաքին տեսքը:
Հիմնականում այս միջոցառումը պահանջված է միջին տարիքի պացիենտների մոտ: Առաջին տարիքային նշանները աչքերի տակ առաջացած կնճիռներն ու պարկերն են, որոնց պատճառով մարդիկ ավելի տարեց են երևում: Երբեմն այս միջամտությունը պահանջվում է, նույնիսկ, ավելի երիտասարդ տարիքում, եթե կա կոպերի կախվածության և ճողվածքների առաջացման անատոմիական նախատրամադրվածություն:
Բլեֆարոպլաստիկայի իրականացման ցուցումներն են.
- պտոզը և աչքերի տակ պարկերի առկայությունը,
- մանր և խորը կնճիռները,
- ծերացման հետևանքով կոպերի իջեցման արդյունքում` ծանրության զգացում` կոպերում, տեսադաշտի նվազում,
- հոգնած տեսքը,
- կոպերի թերությունները շտկելու ցանկությունը,
- աչքերի կտրվածքը կամ ձևը փոխելու ցանկությունը,
- աչքերի անկյունների իջեցումը:
Բլեֆարոպլաստիկա իրականացնելու որոշում կայացնելիս հարկ է հաշվի առնել, որ որքան ուշ իրականացվի շտկումը, այնքան նկատելի կլինեն սպիները: Եթե կան ճարպային ճողվածքներ, բայց մաշկը դեռ էլաստիկ է, վիրահատությունը որևէ հետք չի թողնի: Թե քանի անգամ կարելի է բլեֆարոպլաստիկա իրականացնել, որոշում է մասնագետը: Հարկ է նշել, որ վիրահատությունների միջև ժամանակը պետք է լինի առնվազն յոթ տարի:
Կոպերի ավելորդ մաշկային ծալքերի առաջացման պատճառներըՃողվածքներ կարող են առաջանալ վերին և ստորին կոպերի վրա: Պատճառը աչքերի շուրջ մկանների թուլացումը և հյուսվածքների էլաստիկության նվազումն է: Փաստորեն, դա կոպերի որոշակի մասերում ճարպաբջջանքի այտուցն է՝ տարիքային փոփոխություններով պայմանավորված։ Այս հարցում նշանակություն ունի նաև ժառանգականությունը և վնասակար սովորությունների առկայությունը։
Շտկման եղանակները
Կոպերի մաշկը կարելի է ձգել պլաստիկ վիրահատությամբ և ոչ վիրահատական ճանապարհով։ Յուրաքանչյուր դեպքում շտկման եղանակը ընտրվում է անհատապես՝ պայմանավորված օրգանիզմի ընդհանուր առողջական և աչքերի շուրջը մաշկի վիճակով։
Ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա
Համարվում է շտկման առավել անցավ և ոչ տրավմատիկ եղանակ։ Բացի այդ, այն ունի նվազագույն հակացուցումներ և հնարավոր բարդություններ։
Կիրառվում է երկու մեթոդ.
- Ներարկումային. մաշկի տակ ներարկում են պատրաստուկներ, որոնք այն ավելի հարթ և էլաստիկ են դարձնում։
- Գործիքային. ներառում է լազերային, ուլտրաձայնային, տերմաժ, ջերմալիֆտինգային, էլեկտրա-, Raylife և DROT-թերապիա։
Հակացուցումները.
- հղիություն,
- չարորակ նորագոյացություն,
- սրտի ռիթմը վարող սարքի առկայություն,
- վարակիչ և աուտոիմուն հիվանդություններ,
- հեմոֆիլիա,
- աչքերի շուրջ մաշկի բորբոքային հիվանդություններ (գարիկ),
- շաքարային դիաբետ։
Վերին և ստորին կոպերի ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկայից հետո սպիներ չեն մնում։ Արդյունքը պահպանվում է մեկից (ներարկումներ) մինչև յոթ տարի (լազերային պրոցեդուրաներ)։
Սակայն ոչ վիրահատական եղանակը վերացնում է միայն մանր խնդիրները՝ ոչ խորը կնճիռները, ճարպի ոչ մեծ կուտակումները։
Եթե խնդիրը լուրջ է և պացիենտը 50-ն անց է, նպատակահարմար է պլաստիկ վիրահատությունը։
Պլաստիկ վիրահատություն
Ավելորդ ճարպային հյուսվածքները և մաշկը հեռացվում են վիրահատական ճանապարհով։ Կտրվածքներն իրականացվում են մաշկի բնական ծալքերում, որպեսզի սպիները չնկատվեն։ Ստորին կոպի շրջանում ճողվածքների հեռացումը հնարավոր է աչքի լորձաթաղանթի միջոցով, այսինքն՝ առանց կտրվածքների։
Հակացուցումները.
- արյան մակարդելիության խնդիրներ,
- հակամակարդիչների ընդունում,
- տարած ինֆարկտ կամ կաթված,
- ցանցենու շերտազատում,
- սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ,
- շաքարային դիաբետ,
- ուռուցքներ,
- ՁԻԱՀ,
- համակարգային հիվանդություններ,
- երիկամների կամ լյարդի քրոնիկական անբավարարություն,
- դաշտան,
- հղիության և կրծքով կերակրման շրջան:
Հետևյալ ոչ սպեցիֆիկ գործոնների դեպքում ևս չի կարելի վիրահատություն իրականացնել.
- կոպերի շուրջ մաշկի բորբոքում,Բազեդովյան հիվանդություն,
- չոր աչքերի համախտանիշ,
- քունքի շրջանում խոր սպիներ,
- կարճատեսություն,
- կոնյուկտիվիտ,
- բլեֆարոսպազմ կամ գլաուկոմա:
Հետվիրահատական վերականգնողական շրջան
Բլեֆարոպլաստիկայից հետո կարերը չեն հեռացվում, քանի որ կիրառվում են հատուկ ներծծվող թելեր:
Վիրահատությունից հետո առաջին օրերին դիտվում են այտուցներ. դա օրգանիզմի բնական ռեակցիան է: Այտուցվածությունը կարելի է նվազեցնել սառը կոմպրեսների միջոցով:
Բլեֆարոպլաստիկայից հետո արագ վերականգնվելու համար պացիենտները պետք է հետևեն նաև որոշ կանոնների.
- բացառել աչքերի և կոպերի ծանրաբեռնվածությունը (ընթերցանություն, համակարգիչ, հեռուստացույց, կոնտակտային ոսպնյակներ, պայծառ լույս),
- հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից (այտուցներից խուսափելու համար), աղի սննդից,
- քնել մեջքի վրա՝ բարձր բարձով,
- մեկ ամսով կոնտակտային ոսպնյակները փոխարինել ակնոցներով,
- հնարավորին խուսափել գլխի թեքումներից,
- կոպերը և աչքերը պաշտպանել արտաքին ազդակներից (քամի, պայծառ լույս, կոսմետիկա, օճառ),
- դեմքը լվանալ երիցուկի եփուկով,
- խուսափել բաղնիքից և սաունայից,
- կատարել աչքերի համար նախատեսված հատուկ վարժություններ:
Վերականգնողական շրջանը տևում է 7-10 օր: Աշխատանքի կարելի է գնալ 2 շաբաթ անց: Արդյունքը նկատելի կլինի վիրահատությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքն ակնհայտ կլինի միայն մեկ ամիս անց: Կոպերի մաշկի խնամքի կանոններին հետևելը հնարավորություն կտա արդյունքը պահպանել հնարավորին երկար, երբեմն այդ շրջանը տևում է ավելի քան տաս տարի:
Ե՞րբ իրականացնել բլեֆարոպլաստիկա. մասնագետների կարծիքը
Պլաստիկ վիրաբույժները խորհուրդ են տալիս առաջին միջոցառումն իրականացնել դեռևս 35-40 տարեկանում: Այս տարիքում արդեն սկսվում է ծերացման գործընթացը, և ժամանակին իրականացված վիրահատությունը հնարավորություն կտա խուսափել սպիներից. սպիները մաշկի վրա մնում են գրեթե աննկատ:
Քանի որ բլեֆարոպլաստիկան ծերացումը դադարեցնում է ժամանակավորապես, կարիք է լինում կրկնել վիրահատությունը: Լավագույն տարիքը 50-ն է, ապա` 65 տարեկանը: Կարևոր է խնդրին պատասխանատվությամբ մոտենալ և լավ մասնագետ ընտրել:

Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...


Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...


Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...


Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...


Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...


Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...


Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...


Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...


Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...


Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...


Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...


Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...


Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն